ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում 

ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության գնահատականը. ՄԻՊ

Իրավունք

Առանձին դեպքերում Ծառայության քննիչների կողմից չեն պահպանվել նա-աքննության անցկացման ողջամիտ ժամկետները և դրանք անհարկի ձգձգվել են: Ընդ որում, վերջիններս տվյալ դեպքերում չեն խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական գործի նախաքննության ժամետները, և դրանք բոլոր դեպքերում երկարացվել են սահմանված ժամկետներում և կարգով: Նշված գնահատականը որոշակի առումով ընդունել է նաև Ծառայության պետը իր 2011թ. կատարված աշխատանքների ամփոփման ընթացքում՝ մասնավորապես նշելով, որ Ծա¬ռա¬-յության կողմից անհրաժեշտ է առանձնակի հետևողականություն դրսևորել նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկե-ների պահպանման նկատմամբ:

Շարունակվել են Ծառայության աշխատանքների նկատմամբ քննադատությունները՝ կապված 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության անարդյունավետության հետ: Զոհված անձանց ընտանիքի անդամներն ու հարազատները այն համոզման են, որ Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները: Նշված խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Թոմաս Համերբերգը իր 2011թ. հրապարակված զեկույցում՝ մատնանշելով հարցի կարևորությունն ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ հա¬սա¬րա¬կության վստահության բարձրացման տեսանկյունից: Դրական է, որ նշված գործերի քննության վերաբերյալ Ծառայությունը հրապարակել է կատարված աշխատանքների մասին մանրակրկիտ տեղեկատվություն, այդուհանդերձ զոհերի ընտանիքները և հանրությունը ակնկալում են նշված գործերի ամբողջական բացահայտում:
Ծառայության քննությանը օրենքով ենթակա գործերի նախաքննությունը իրականացվել է այլ մարմինների կողմից: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ մատնանշում է այն բոլոր դեպքերը, որոնց քննությունը ընդդատյա է Ծառայությանը, սակայն օրենքի այդ պահանջը երբեմն անտեսվել է: Օրինակ, ըստ Ծառայության կողմից ներկայացված տվյալի' ՀՀ ՊՆ զինծառայողի մասնակցությամբ (կող-մից) կատարված հանցագործության վերաբերյալ ծառայությունում քննվել է մեկ քրեական գործ: Սա ինքնին արդեն վկայում է օրենքի խախտման մասին, որովհետև հանրությանը հայտնի են ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի մասնակցությամբ (կողմից) կատարված բազմաթիվ հանցագործություններ, որոնք քննվել և ավարտվել են հենց ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում: Այդպիսի դեպքեր եղել են նաև ոստիկանական համակարգում: Ենթակայության վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտումը հանգեցրել է նախաքննության ընդհանուր պայմանների խախտման, ինչի հետևանքով կասկածի տակ է դրվել նախաքննության օբյեկտիվությունը:

Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Ծառայության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների խախտումները և կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ: Կարևորելով Ծառայության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանումը՝ Պաշտպանը գրավոր հարցմամբ դիմել էր Ծառայությանը՝ պարզելու, թե ինչ տեղեկատվություն է առկա այդ խնդրի վերաբերյալ տվյալ մարմնում և ինչ միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ: Ի պատասխան, Ծառայությունը հայտնել է, որ աշխատակիցները «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին ծանոթացել և ներկայացվող պահանջների պահպանման մասին նախազգուշացվել են:
Ըստ Ծառայության կողմից հայտնած տվյալների, պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի (բռնության դրսևորումների) դեպքերով 7 քրեական գործ է քննվել, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է հանցակազմի բացակայությամբ, 1-ը կարճվել է կողմերի հաշտվելու հետևանքով, իսկ 2-ը մնացել են անավարտ: Ներկայացված թվական տվյալները վկայում են, որ պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի (բռնության դրսևորումների) արժանացած ոչ բոլոր քաղաքացիներն են հաղորդում ներկայացրել Ծառայություն, ինչը վկայում է, որ Ծառայության համապատասխան գործառույթների իրացումը պաշտոնատար անձանց կողմից իրականում կատարված բռնության դեպքերին խիստ անհամաչափ է, և դա Ծառայության գործառույթների ոչ բավարար լուսաբանման և հասարակության շրջանում վերջինիս նկատմամբ ոչ բավարար վստահության արդյունք է:
Դրական է, որ ընթացիկ տարում Ծառայության վարույթում քննվել է 193 քրեական գործ, որից 69-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված գործերով մեղադրանք է առաջադրվել հիմնականում ոստիկանության, ՊԵԿ, քրեակատարողական հիմնարկների, ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ: Ծառայության վարույթում քննված և ավարտված գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր.դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 14 միջնորդագիր, որոնք սահմանված ժամկետում քննարկվել են, և ձեռնարկված միջոցառումների մասին հայտնվել է նախաքննության մարմնին:

Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից
Ամենադիտված