Վարչապետի՝ արձակուրդ չգնալը օրենքի խախտում չէ. Պարգև Օհանյան
Իրավունք
«Վարչապետի և նախարարների պաշտոնները քաղաքական են, նրանք իրավունք ունեն արձակուրդ չգնալու»,-մեկնաբանելով նախընտրական շրջանում վարչապետի արձակուրդ չգնալու փաստը՝ Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը, սակայն հավելեց նաև, որ նախկին ընտրությունների ժամանակ այդպես չի եղել:
«Նախկին նախագահական ընտրությունների ժամանակ այդպես չէր: Դա եղավ ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելուց հետո։ Այն ժամանակ դա վերաբերում էր նաև գործող վարչապետին»,-ասաց Օհանյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ նախընտրական գործընթացներում ներգրավված ոչ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք պետք է ապրիլի 1-ից արձակուրդ ձևակերպեն: Իսկ երեկ թերթերից մեկի հետ զրույցում վարչապետի խոսնակն ասել էր, որ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում արձակուրդ չի գնալու:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում