Ռազմական ոստիկանության պետը զինվորի ծեծի կապակցությամբ հեռացվել է պաշտոնից
Իրավունք
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոնից քիչ առաջ հեռացվել են ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արմեն Սահակյանը և ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյաները հեռացվել են՝ կապված ընթացիկ տարվա մարտին ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանի աշխատացեսնյակում զինծառայող Արսեն Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի հետ։
Հիշեցնենք, որ ինչպես գրել էինք ավելի վաղ, Քանաքեռի զորամասից ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանություն էին բերման ենթարկվել մի խումբ զինծառայողներ, որոնք ռազմական ոստիկանությունում դաժան ծեծի են ենթարկվել։ Զինծառայողներին ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանն ու քրեական հետախուզության աշխատակից Հարություն Ոփանյանը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք, որ Լուրեր.com-ի այս հրապարակումը առիթ էր դարձել կայքի թողարկման պատասխանատու Արթուր Մինասյանին ՀՀ ՊՆ քննչական վարչություն հրավիրելու և բացատրություն պահանջելու համար։ Ա. Մինասյանից քննիչը փորձում էր պարզել հրապարակմեն տեղեկատվության աղբյուրը։
Հ.Գ. Ավելի ուշ մեր աղբյուրները տեղեկացրին, որ պաշտոնից ազատվել է նաև քրեական հետախուզության աշխատակից Հարություն Ոփանյանը, որը ևս բռնություն էր կիրառել զինծառայողի նկատմամբ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում