Գողացված համակարգիչը հայտնաբերվեց մի քանի ժամ անց
Իրավունք
Մարտի 30-ի առավոտյան 49-ամյա մի կին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահում կորցրել է իր «Նոութբուք» համակարգիչը:
Ոստիկանները նույն օրը՝ ժամը 18.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել օդանավակայանի աշխատակիցներ Մայիս Պ.-ն և Արմեն Հ.-ն:
Նրանք խոստովանել են, որ համակարգիչը գողացել են իրենք: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում