Իրանում ձերբակալվել են Facebook–յան երեկույթի 30 մասնակիցներ
Իրան
Այս գիշեր Իրանի Մազանդարան նահանգի Նուոշահր քաղաքում գտնվող առանձնատներից մեկում կազմակերպված երեկույթի ժամանակ 30 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է իրանական MehrNews–ը։
Ձերբակալվածներից երկուսը Շվեյցարիայի քաղաքացիներ են։ Ըստ տեղեկությունների՝ 17 տղա և 13 աղջիկ Facebook–յան երեկույթ են կազմակերպել։ Երեկույթի վայրում մեծ թվով ալկոհոլային խմիչքներ և թմրանյութ է հայտնաբերվել։ Ձերբակալվածների մեծ մասը Իրանի հարուստ ընտանիքների երեխաներ են։ Բռնագրավվել է ձերբակալվածներից 22-ի թանկարժեք ավտոմեքենաները։ Առանձնատունը, որտեղ տեղի է ունեցել երեկույթը, պատկանում է իրանցի հայտնի գործարարներից մեկին, որը զբաղվում է արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենաների ներմուծմամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ