Պատահարներ հանրապետությունում
Իրավունք
Մարտի 30-ին ժամը 05.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Արմավիր ճանապարհի 6-րդ կմ-ին ընկել է ջրատարը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Մարտի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Կադիլակ» և «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՌԱՖ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 23.30-ին սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը: Պատահարի հետևանքով ուղևորուհին՝ 1966 թ. ծնված Անժելա Կարապետյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում