««Էվոչկա», դու չէի՞ր կարող ռսներից չվարակվել էդ խրոնիկական նախանձո՞վ»
Բլոգոսֆերա
Արման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ կարդացի Եվա Ռիվասի՝ ոնց-որ թե հայ, բայց ազգությամբ և հոգեբանությամբ ռուս, այդպես էլ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում չկայացած «աստղի» գրառումը ՖԲ-ում։ Որպես նախաբան ասեմ, որ ի սկզբանե և մինչ այժմ Քարդաշյանների այցը հայրենիք անվեհապահորեն համարում եմ որպես բացառիկ շանս և ունիկալ PR մեր երկրի համար՝ կտրականապես դեմ լինելով նրան «քլնգելու» յուրաքանչյուր դրսևորմանը։ Մենք հայտնի ենք մեր հյուրընկալությամբ և դա էլ պարզ երևում է միջազգային ԶԼՄ-ների արձագանքներից։ Ու նաև ասեմ, որ Քարդաշյան շոու ծրագրի համար էլ այս այցը ունիկալ է և կապահովի բարձր դիտողականություն, քանի որ լի է անկեղծ, մարդկային զգացմունքներով։ Ուրեմն ՝փոխշահավետ գործարք։
Այ «Էվոչկա», դու չէ՞իր կարող ռսներից չվարակվեիր էդ խրոնիկական նախանձո՞վ։ Է բա նորմալ ա, որ Քիմը գերաստղ է, իսկ դու այդպես էլ մինչև վերջ գոոոնե չտկլորացար նույնիսկ՝ դա օգուտ մնար... Թե՞ կարծում ես էդպես կարող ես հանգիստ վիրավորել լրագրողներին և ինքնասպանություն գործել՝ վիրավորելով քո՝ արդեն նախկին Հայրենիքը և քո հայրենակիցներին, որոնք քեզ հնարավորություն ընձեռեցին Եվրատեսիլի բեմից երգելու: Համոզված եմ՝ արդեն իմ հայրենակիցները սա մտածեցին և ասացին՝ ծանոթանալով քո գրածին և ինձ մնում է միայն միանալ «Դավա՛յ Դասվիդանյա»»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ