Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել 

Եվա Ռիվասը պատասխանում է իրեն քննադատողներին

Բլոգոսֆերա

Երգչուհի Եվա Ռիվասը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է իրեն քննադատողներին: Երգչուհին, մասնավորապես, գրել է.

«Ինձ համար 100% սպասելի էր, որ իմ գրառումից հետո ակտիվանալու է հակաՌիվասական շարժման ակտիվիստների բանակը, բնականաբար, իմ վաղեմի ծանոթի գլխավորությամբ՝ այն կնոջ, ով իմ հաղթանակից հետո` Եվրատեսիլի նախընտրական փուլում, անձրևանոցով ծեծել էր լրագրողին, անկասկած, բարձր բարոյականություն ունեցող մարդ է: Շատ ցավալի է, որ շատերը նույնիսկ իմ այդ գրառման իմաստը չեն հասկացել և սկսել են գրել նախանձի մասին, որը երբեք բնորոշ չի եղել իմ բնույթին:

Հենց ես եմ միշտ ասել՝ մի նախանձեք: Եթե Դուք տեսնում եք, որ որևէ մեկը ձեզնից ավելի լավն է` աշխատե'ք Ձեր վրա: Աճեք: Հասե'ք Ձեր նպատակին: Այդ իսկ պատճառով բարի եղե'ք, Ձեզնով մի' դատեք, խնդրում եմ:

Ես repost եմ անում այդ մարդու լուսանկարը, դա հիմա ի՞նչ է նշանակում, որ ես հիանո՞ւմ եմ նրանով, թե՞ նախանձում եմ: Այնուհետև, երկրորդ նախադասությունը. «Ես այլևս, ոչ մի բան չեմ անի այս երկրի համար»: Այս նախադասությունը բուռն արձագանք ստացավ, ոմանք ուրախացան և ասացին, թե ես ինչ եմ արել իբրև այս երկրի համար: Թանկագիններս, ես Ժաննա Դարկը չեմ, որ այնպիսի բան անեմ, ինչի մասին դուք խոսում եք: Դուք պետք է հասկանայիք այդ բառերի իմաստը, որոնց տակ թաքնվում էր միայն հակակրանք այն բանի համար, որ ես, կամ որևէ մեկը, եթե մի բան անում ենք` կարևոր չէ լավ, թե վատ, դա մեր ազգը չի գնահատում և չի էլ գնահատի: Այդ իսկ պատճառով, մենք կորցրել ենք մեր միասնականության ոգին, քանի որ հենց դուք եք, որ տապալում եք ձերոնց: Մի՞թե կարելի է այդպես:

Ինձ հարցրել են. «Եվա, ինչո՞ւ ես դու այդպես գրել»: Իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ես պետք է անվերջ, անխոս լսեմ ասեկոսեները, վիրավորանքները, վիրավորական բնույթի խոսքերը, քննադատությունն այն բանի համար, որ ես չեմ արել: Եվ այդ բոլոր նվաստացումները նրա համար էին, որ ես ուղղակի միշտ ցանկացել եմ երգել հայոց լեզվով: Երբ ես իմ ցավակցությունը հայտնեցի զոհված ընտանիքին, ինձ անվանեցին երկերեսանի և մեղադրեցին՝ ասելով, որ դա անկեղծ չէր: Երբ ես արտասվեցի կույր մարդուն տեսնելով` ասացին, որ դա էժանագին շոու է, որ ես իրականում չեմ կարող այդպիսին լինել: Երբ ես փողոցի մեջտեղում կարմիր լույսի տակ մեքենայից դուրս եկա, որպեսզի փողոցում նստած կնոջը գումար տամ, իմ ետևից ես լսեցի. «Ամեն ինչի պատրաստ է, որպեսզի իրան միայն տեսնեն»:

Ես կարող եմ անվերջ շարունակել: Ի՞նչ է կատարվում ձեզ հետ, մարդիկ: Ինչո՞ւ դուք չեք կարողանում գնահատել այն, ինչ ունեք: Ես գիտեմ երկրներ, որտեղ ամեն «կենդանի հոգու» համար պատրաստ են բոլորին «մեջտեղից պատռել», քանի որ, եթե նա նույնիսկ ոչ մի բան չի անում, նա ապրում է այդ երկրում և գնահատվում: Այդ իսկ պատճառով, այստեղից բոլորը հեռանում են, քանի որ դուք ուտում, ստում, դավաճանում և ատում եք բոլոր նրանց ովքեր, գոնե, ինչ-որ բանով ավելի հաջողակ, գեղեցիկ, լավն են կամ էլ ունևոր են ձեզնից:

Դուք ձեզ համարում եք լավը, ճշմարտացի և անվերջ ինձ նմաններին ցեխով եք պատում: Եվ ինչի՞ համար: Իսկ արժեր, որ ես մեկ անգամ ճշմարտությունը ասեի, դուք դուրս եկաք իմ դեմ և ինձ վատ մարդ հանեցիք: Եթե մարդը սայթաքում է, ապա աջակցեք և օգնեք նրան, որպեսզի նա փոխվի, ոչ թե հալածեք:

Ես ուղղակի ասել եմ այն, ինչի մասին ուրիշները լռել են և ինձ վրա եմ վերցրել հարվածը, որին արդեն սովոր եմ, քանի որ ես տանել չեմ կարողանում կեղծավորությունը: Ես այն մարդն եմ, ում քիչ էր մնում սպանեին` Քիմի մերկ լուսանկարը տեղադրելու համար: Ես ստիպված էի եղել պաշտպանվել բոլորից: Իսկ հիմա, բոլորը մոռացել են դրա մասին և երկրպագում են, քանի որ, ի սկզբանե, նա հենց դրան էլ արժանի է, այլ ոչ թե նրան, որպեսզի իրեն անվանեն հայերի խայտառակություն: Սակայն, ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, դուք նրան կրկին կսկսեք այդպես անվանել: Դուք չեք ուզում հասկանալ, որ այդ գրառմամբ ես չեմ կպնում Քիմին, ոչ էլ երկրին: Այդ գրառումս ուղղած էր մարդկանց և իրենց բնույթին:

Իսկ ինձ դրդել է այս գրառումը կատարել, այն, որ ես երեկ առավոտյան իմ հասցեին վիրավորական նամակ եմ ընթերցել: Ինձ վիրավորել են բացարձակապես ոչ մի բանի համար: Համբերության բաժակն արդեն լցվել է: Այնպես որ, ինչքան էլ, որ դուք ուզեք՝ Քիմի գալը սրա հետ կապ չունի:

Կարևորն այն է, որ Ձեր բնույթը չի փոխվի: Ոչ ոք երբևէ Ձեզ համար լավը չի լինի: Այն, ինչ ունենք, չենք պահպանում, իսկ կորցնելուց էլ լաց ենք լինում: Այդ իսկ պատճառով մարդկանց սկսում են գնահատել և սիրել իրենց մահվանից հետո: Շատ ցավալի է, որ ես անմիջապես չկարողացա իմ միտքը ճիշտը տեղ հասցնել, և իմ գրառումը սխալ ընդունվեց»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել
Ամենադիտված