Փորձում ենք բարձրացնել ընդհանրապես ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկվածությունը. Քլոե Քարդաշյան
Բլոգոսֆերա
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, գրառում է արել Twitter սոցցանցի իր էջում` խոսելով ցեղասպանությունների մասին:
«Քույրս և ես փորձում ենք բարձրացնել ոչ միայն մեր՝ Հայոց ցեղասպանության, այլև ընդհանրապես ցեղասպանությունների և մարդկային սպանդի վերաբերյալ իրազեկվածությունը: Գիտելիքն ուժ է: Եթե մենք ավելի շատ իմանանք, ապա հուսով եմ՝ ավելի լավ կվարվենք: Ցեղասպանությունները, ջարդերը, մարդկային կոտորածները… նողկալի արարքներ են: Աստված չի նախատեսել մի ամբողջ ազգ ոչնչացնելը: Մարդկանց կրթելը, թե ինչ է տեղի ունեցել պատմության ընթացքում, մեր պարտքն է: Դա նաև մեր պարտքն է չլռել՝ երբ և որտեղ էլ մարդիկ անցնեն տառապանքի և ստորացման միջով՝ անկախ նրանց ազգից ու հավատքից: Լռությունը քաջալերում է տանջանք պատճառողին, ոչ երբեք տանջանք կրողին»,- գրել է Քլոե Քարդաշյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ