Իրանի ռազմական նավատորմը 13 ծովահեն է ձերբակալել
Իրան
Իրանի ռազմական նավատորմը Հնդկական օվկիանոսում ձեռնարկած գործողությունների արդյունքում ձերբակալել է 13 ծովահենի, որոնք հատուկ հումք տեղափոխող իրանական բեռնանավը գրավելու փորձ են կատարել, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Ձեռնարկված գործողությունների մասին այլ տեղեկություններ հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ բեռնանավն Իրան է տեղափոխելիս եղել ինչ–որ ապրանքատեսակի հումք։
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ձերբակալված ծովահեններն արդեն տեղափոխվել են Իրան։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru