«Սա ցեղասպանության ճանաչման գործընթացի խոշորագույն տեղաշարժն էր»
Բլոգոսֆերա
ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գործնականում ինչ կարևորություն ուներ Քահանայապետի կողմից հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը.
Ապագայում արտասահմանյան բոլոր կաթոլիկ պաշտոնյաները օր ու արև չեն ունենալու հայկական լոբբիստների ձեռքից: Բանն այն է, որ Հռոմի Պապի ազդեցության առանձնահատկությունը սահմաններ ու էթնիկ պատկանելություն չի ճանաչում, այն հոգևոր է: Այսինք՝ աշխարհի ցանկացած կաթոլիկ մարդու համար այսօր դոգմատիկ դարձավ հայերի Ցեղասպանության փաստը: Ինչը ահագին հեշտացնում է աշխարհում ճանաչման գործընթացը:
Հռոմի Պապի հայտարարությունը հետադարձ ուժ չունի, այսինքն հաջորդ Պապը չի կարող հերքել Ֆրանցիսի խոսքերը, որովհետև Պապական իշխանությունը հենված է Պապի անսխալականության սկզբունքի վրա:
Սա ցեղասպանության ճանաչման գործընթացի խոշորագույն տեղաշարժն էր»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից