Սա կոչվում է շախ և մատ. Նազենի Հովհաննիսյանը՝ Քարդաշյանների այցի և Հռոմի պապի մատուցած պատարագի մասին
Բլոգոսֆերա
Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կիսել, պատռել Աշխարհը երկու կեսի՝ Վերից վար. ահա այսպես կարելի է բնորոշել Քարդաշյաններ-Ուեսթ ընտանիքի այցն ու Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի տված Պատարագը։ Անհամատեղելի երկու Երևույթ, որոնք անհավանական ուժով հարվածեցին՝ Ճեղքելով մարդկության անտարբերությունը և գրավելով համաշխարհային ուշադրությունը։
Վատիկանում տեղի ունեցածը Հոգևոր աշխարհը ցնցեց Վերևից՝ տարածվելով գիտակցական, իդեալիստական աշխարհում։ Քարդաշյանները ցնցեցին մատերիան Ներքևից՝ փոթորկանման արձագանք ստանալով միալիարդավոր հետևորդներից։
Սա կոչվում է ՇԱԽ ԵՎ ՄԱՏ!
հ.գ. մուսուլմանական աշխարհի որոշ ներկայացուցիչների ագրեսիվ վրդովմունքը շուտով կդառնա կամերտոն՝ Սուրբ Աթոռում Հայերի կատարած աշխատանքի և Կաթոլիկ աշխարհի ՊԱՏՄԱԿԱՆ քայլի համար»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ