«Ալագյազ» համալիրում սկսվել են ռուսական մոտոհրաձգային ստորաբաժանումների վարժանքները
Հայաստան
Հայաստանի «Ալագյազ» ուսումնավարժական համալիրում սկսվել են ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների գումարտակային մարտավարական վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքներում գործի են դրված հազարից ավելի զինծառայողներ և շուրջ 300 միավոր զենք ու ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ ու ականանետներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության զորքերի սպառազինություն:
Զինծառայողները վարժանքների ընթացքում պետք Է զանազան խնդիրներ լուծեն պաշտպանվելիս և հարձակվելիս: Պարապմունքներին հետևելու և վարժանքների ընթացքում հետախուզական տվյալներ ստանալու համար կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր:
Մեկշաբաթյա մարտավարական վարժանքների շրջանում անվավոր և թրթուրավոր տեխնիկայի վարորդները կյուրացնեն լեռնային կտրտված տեղանքում վարման մեթոդիկան ցերեկային ու գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի օգտագործմամբ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից