«Ապագաս «Ռեալում» կախված չէ «Ատլետիկոյի» դեմ խաղերից». Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ իր ապագան «Արքայական ակումբում» կախված չէ «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք խաղերի արդյունքներից:
«Կարծում եմ՝ իմ ապագան «Ռեալում» կախված է ոչ թե այդ խաղերից, այլ ամբողջ մրցաշրջանից: Իսկ այդ հանդիպումները մրցաշրջանի մասն են միայն: Ըստ իս՝ իմ աշխատանքի մասին կդատեն մրցաշրջանի ավարտից հետո»,-Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում մադրիդյան թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր, պատասխան խաղը՝ ապրիլի 22-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ