«Բարսելոնայի» նախագահին ազատազրկում է սպառնում
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտամեուն մեղադրվում է Նեյմարի տրանսֆերի հարցում ֆինանսական խարդախության մեջ և հնարավոր է` ազատազրկման ենթարկվի:
Դատախազը պահանջել է 2 տարի և 3 ամիս դատապարտման ժամկետ:
Նախագահը մեղադրվում է 2013թ-ին Նեյմարի «Սանտոսից» «Բարսելոնա» տեղափոխության ժամանակ ֆինանսական խարդախության և մոտ 13 մլն եվրո հարկեր վճարելու մեջ:
Բացի Բարտամեուից՝ պատասխանատվության կարող է ենթարկվել նաև «կապտանռնագույնների» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը, ով իր պաշտոնը լքեց բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ձևավորված սկանդալից հետո:
Եթե մեղքը ապացուցվի, ապա կատալոնյան ակումբը կտուգանվի 22,2 մլն եվրոյով, Բարտամեուն` 3,8, իսկ Ռոսելը` 25,8 եվրոյով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ