Մարսի վրա հեղուկ ջրի նշաններ են գտել
Գիտություն և Մշակույթ
Curiosity մարսագնացից ստացված նոր տվյալները ցույց են տվել, որ Կարմիր մոլորակի վրա ջուր կա ոչ միայն սառցադաշտերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մարսի մակերևույթի մոտ, ամենայն հավանականությամբ, կա հեղուկի շերտ: Այս մասին Է վկայում հողի մեջ պերքլորական թթվի աղի առկայությունը. այս նյութն այնպես Է իջեցնում սառեցման ջերմաստիճանը, որ ջուրը չի վերածվում սառ ցի, այլ մնում Է հագեցած աղալուծույթի տեսքով: Նոր հետազոտությունը ներկայացված Է Nature հանդեսում:
Գիտնականների խոսքով՝ 4,5 միլիարդ տարի առաջ Մարսի վրա եղել Է վեց անգամ ավելի շատ ջուր և խիտ մթնոլորտ: Այնուհետև գրեթե ամբոջ ջուրը հեռացել Է տիեզերք՝ Մարսի վրա մթնոլոտը պաշտպանող մագնիսական դաշտերի բացակայության պատճառով:
2015 թվականին այլ հետազոտական խմբեր հաղորդել են, որ մարսյան սառցադաշտերում, որոնք թաքնված են փոշու հաստ շերտի տակ, կա ավելի քան 150 միլիարդ խորանարդ մետր սառույց: Նաև NASA-ի մասնագետները հայտարարել են, որ հեռավոր անցյալում Մարսի հյուսիսային կիսագնդի գրեթե ամբողջ մակերևույթին օվկիանոս Է եղել:
Լուսանկարը՝ NASA


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)