«Հրապարակ». Օբաման ստիպված է լինելու մասնակցել երկու միջոցառումներից գոնե մեկին
Հայկական Մամուլ
ԱՄՆ-ում հայ համայնքը համախմբված կերպով լուրջ ճնշումներ է գործադրում Օբամայի վարչակազմի նկատմամբ: Իսկ օրեր առաջ թուրքական «Հուրիեթ» թերթը գրել էր, որ ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանին հաջողվել է բոլոր հայկական կազմակերպություններին, եկեղեցիներին, կուսակցություններին եւ լոբբիստներին հավաքել մեկ անձրեւանոցի տակ: Վաշինգտոնում մայիսի 4-7-ը տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու են ԱՄՆ սենատորներ, կոնգրեսականներ, նախարարներ, օտարերկրյա դեսպաններ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Գրում է «Հրապարակ»-ը:
Ամենակարեւոր միջոցառումը տեղի է ունենալու մայիսի 7-ին, Վաշինգտոնի Մայր տաճարում: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվելու Գարեգին Ա եւ Արամ Բ կաթողիկոսների կողմից, միջոցառմանը ներկա է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը: Այսինքն, հայկական դիվանագիտությունը խորամանկության է դիմել՝ Օբամային հրավիրելով Հայաստան, ապրիլի 24-ին մասնակցելու Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին, իսկ մայիսի 7-ին հրավիրելով Վաշինգտոնի Մայր տաճար՝ պատարագի: Ըստ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների, Օբաման ստիպված է լինելու մասնակցել երկու միջոցառումներից գոնե մեկին, հակառակ պարագայում Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի հաջորդ թեկնածուն հայկական համայնքից որեւէ աջակցություն չի ստանա:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ