Հայաստանում սկսվել են ռուսական օդուժի մարտավարական վարժանքները
Հայաստան
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայում ապրիլի 15-ին մարտավարական վարժանքներ են սկսվել չորրորդ սերնդի ՄիԳ-29 ժամանակակից թեթև կործանիչների ներգրավմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքներում, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 18-ը, գործի է դրված ավելի քան 30 միավոր ավիացիոն և անվավոր հատուկ տեխնիկա, շուրջ 150 զինծառայող: Վարժանքները ղեկավարում է ավիամիավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը:
Վարժանքների ընթացքում ՄիԳ-29 ինքնաթիռներից մեկը նմանակելու է հակառակորդի օդուժը, որի նկատմամբ օդաչուները կփորձարկեն որոնումը, կալանումը, օդային մարտը և կհարկադրեն նրան վայրէջք կատարելու օդանավակայանում: Ռուսական ռազմակայանի օդաչուները նաև կփորձարկեն օդուժի հարվածների նմանակման և երկկողմ գումարտակային տակտիկական այն վարժանքների ընթացքում մոտոհրաձգային ստորաբաժանումների պաշտպանության գործողությունները, որոնք ընթանում են «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից