Air Malta ավիաընկերության օդաչուն երկնքում երկու սիրտ է «նկարել»
Այլ
FlightRadar կայքի օգտատերերը, որը թույլ է տալիս հետևել ինքնաթիռների թռիչքներին, նկատել են, որ Air Malta ավիաընկերության օդանավը Միջերկրական ծովի երկնքում երկու սրտերի ուրվագծեր է «նկարել»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է կայքի պաշտոնական Twitter-ում:
Ավիաընկերությանը պատկանող Airbus A319-111-ը Մալթայի Լուկա քաղաքից մեկնել է ապրիլի 14-ի երեկոյան: Նախ օդաչուն որպես թռիչքի հետագիծ է ընտրել մեկ մեծ սիրտ, իսկ այնուհետև դրան ավելացրել է երկրորդը, բայց փոքր չափի: Դրանից հետո ինքնաթիռը հետ է վերադարձել Մալթայի օդանավակայան:
Twitter-ի օգտատերերից ոմանք ավիաընկերությանը կասկածել են այն բանում, թե թռիչքը գովազդային բնույթ էր կրում: Մյուսներն էլ կարծում են, թե, ամենայն հավանականությամբ, այն կատարվել է վարժական նպատակներով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ