Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քնադատողների մեծ մասը փաստաթուղթը չի էլ կարդացել. Արծվիկ Մինասյան
Քաղաքական
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումների մեխանիզմը պարզ է. պետք է արագ կերպով հասնել սահմանված կետին: «Մեզ հատկացված է մոտոցիկլետ, որքան էլ արագ վարենք, որքան էլ վարորդը հմուտ լինի, միևնույն է' մենք արագ չենք հասնի: Հետևաբար, կարևոր է ոչ միայն վարորդին փոխել, այլև մոտոցիկլետը, որպեսզի սահմանված ժամկետում հասնենք սահմանված վայր: Այս առումով քաղաքացիական հասարակությունն անելիք ունի և պետք է այս հարցում միավորվի, որպեսզի հնարավոր լինի հասնել փոփոխությանը»,- նշեց Արծվիկ Մինասյանը' հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների համար պատեհ ժամանակ չկա. եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծել, քանի դեռ ճգնաժամը չի հարվածել:
«Չպետք է սպասել ճգնաժամի: Պետք է գործել, քանի դեռ երկնաքարը չի հարվածել»,- ասաց Մինասյանը' հավելելով, որ երկրի քաղաքական կարևորագույն կառույցների ղեկավարները պետք է տարբեր կուսակցություններից լինեն, որպեսզի հնարավոր լինի հասնել պետության զարգացմանը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննադատողներին, Մինասյանն ընդգծեց, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ տեսակետեր են հայտնում սահմանադրական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ' առանց ծանոթ լինելով հայեցակարգերին: «Եթե քննադատողների մեծ մասը կարդա հայեցակարգը, ապա կտեսնի, որ իրենց բարձրացրած հարցերը փաստաթղթում շատ խիստ քննադատության են արժանանում»,- նկատեց պատգամավորը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ