Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կայցելի Հայաստան. Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է
Արտաքին Քաղաքական
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է՝ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կայցելի Հայաստան:
Լրագրողների հետ ճեպազրույցում Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռոմեն Նադալը տեղեկացրել է, որ Օլանդը Երևանում Ցեղասպանության տարելիցի օրը կհարգի ցեղասպանության զոհերի հիշատակը. «Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կմեկնի Երևան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելու»:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են նաև, որ տեղական իշխանությունների նախաձեռնությամբ տարբեր կազմակերպություններ ու միություններ Հայոց ցեղասպանության մշակութային կամ պատմական տարբեր միջոցառումներ են կազմակերպելու Ֆրանսիայում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին