Հռոմի պապը Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը բանաձևել է արժեքներից ելնելով. Արմեն Աշոտյան
Քաղաքական
Վատիկանում Հռոմի պապի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացված պատարագը և Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ աննախադեպ պատմական իրադարձություներ էին: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Դա իրադարձություն էր, որը Սուրբ Աթ ոռի հետևողական քաղաքականության շարունակությունն էր: Ինչպես գիտեք, Հռոմի պապերը բազմիցս անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային: Ակնհայտ է, որ կաթոլիկ աշխարհի ղեկավարը իր քաղաքական դիրքորոշումները բանաձևել է՝ ելնելով բացառապես արժեքներից, այլ ոչ թե քաղաքական շահերից»,- շեշտեց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ երբ հայությունը միասնական է՝ անկախ քաղաքական և այլ տարբերություններից, ապա նվաճումներն իրականում դառնում են շրջադարձային և պատմական: «Իհարկե, այս հարցում անուրանալի է նաև պետական, համազգային կառույցների համակարգված աշխատանքը»,- եզրափակեց Աշոտյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ