ԵԽ-ի կողմից Ցեղասպանութունը դատապարտող բանաձևը երդում էր եվրոպական արժեհամակարգին. Աշոտյան
Քաղաքական
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին աշխարհասփյուռ հայությունն ակնկալում է քաղաքական նշանակության բանաձևեր, հայտարարություններ և փաստաթղթեր ամբողջ քաղաքակիրթ մարդկությունից, մասնավորապես, համաեվրոպական քաղաքական կառույցներից: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադանալով Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին, որը րոպեներ առաջ ընդունվել է Եվրոպայի խորհրդարանի կողմից: «Ես կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանում համապատասխան բանաձևի քննարկումը և քվեարկությունը եվրոպական քաղաքական վերնախավի հավատարմության երդում էր եվրոպական արժեհամակարգին, որը խարսխված է քրիստոնեադեմոկրատական արժեքների վրա, և մերժողականությունը ինքնին պարսավելի երևույթ է Եվրոպայի հոգևոր և քաղաքական կյանքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:
Նա հատուկ շեշտեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, լինելով ԵԺԿ անդամ, երկու այլ քույր հայկական կուսակցությունների հետ միասին գործադրել էր ջանքեր, որոնք բերել էին հստակ արդյունքի՝ հիշեցնելով, որ փետրվարին ԵԺԿ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն ընդունեց: «Եվրոպայի խորհրդարանն ունի նաև ԵԺԿ խմբակցություն, որն ամենամեծն է այնտեղ, և ես կարծում եմ, որ ԵԺԿ քաղաքական համաժողովի դիրքորոշումը նույնպես իր լուման ունեցավ տվյալ հարցի քննարկման և քվեարկության գործում»,- շեշտեց Աշոտյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ