«Հրապարակ». ԱԺ-ն ԵԽԽՎ նախագահին Եղեռնի հուշարձան՝ զոհերի հիշատակը հարգելու է ուղարկել «միայնակ»
Հայկական Մամուլ
Վերջին շրջանում «կրեատիվությամբ» աչքի ընկնող ԱԺ-ն եվրոպական ամենամեծ կառույցներից մեկի՝ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին Եղեռնի հուշարձան՝ զոհերի հիշատակը հարգելու է ուղարկել «միայնակ»՝ առանց որևէ լրատվամիջոցի, վերջինիս չի «ուղեկցել», հարգանքի տուրքը չի արձանագրել անգամ Աժ լրատվականը, և դա՝ վատիկանյան պաւհարագի, Թուրքիայի հիստերիայի, նույն օրվա մեջ մի քանի երկրների պառլամենտների կողմից Ցեղասպանության ճանաչման և բանաձևերի ընդունման ֆոնին: Գրում է «Հրապարակ»-ը:
Ընդհանրապես, հայոց պառլամենտի պահվածքն անչափ հետաքրքիր է այս օրերին, նախորդ քառօրյային էլ վերջինս «չբաշարեց» հորով-մորով անել Ցեղասպանության մասին իր իսկ կողմից ընդունվելիք բանաձևը՝ դահլիճում պատգամավոր չլինելու պատճառով: Իսկ հաջորդ քառօրյան ապրիլի 27-ին է լինելու: Հիմա մեր երեսփոխանները չեն կողմնորոշվում, թե ինչպես լուծեն հարցը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից