«Ժողովուրդ». Գյումրիի «Մոր և մանկան» հիվանդանոցում վեց ամսական երեխա է մահացել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Գյումրիի «Մոր և մանկան» հիվանդանոցում վեց ամսական երեխա է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին՝ վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին և այսօր պատրաստվում Են Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնել: Նշենք, որ վերջին մեկ տարում այս նույն հիվանդանոցում մահվան արդեն երրորդ դեպքն է:
Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 29-ին նույն հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերության ընթացքում մահացել էր 1975 թ. ծնված Կարինե Պապանյանը: Երկու ամիս անց նույն հիվանդանոցում մահացել էր Շիրակի մարզի Արևիկ համայնքի բնակիչ 4-ամյա Սուրեն Պողիկյանը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռևս անցած տարի խոստացել էր մանրամասն ուսումնասիրել ծննդկան մոր և չորսամյա երեխայի մահվան հանգամանքները և հետամուտ լինել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Պատասխանատվության մասին մինչ օրս որևէ բան հայտնի չէ»։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից