Չավին գերազանցեց Մալդինիին
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ՊՍԺ-ի հետ առաջին խաղում 54-րդ րոպեին փոխարինել է Անդրես Ինյեստային:
Նման կերպ 35-ամյա ֆուտբոլիստը եվրագավաթներում անցկացրեց իր 169-րդ հանդիպումը և այս ցուցանիշով գերազանցեց «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինիին:
Նշենք, որ գործող ֆուտբոլիստներից տասնյակում կա միայն «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ իր անցկացրած 152 խաղով. տեղեկացնում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ