Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Վրաստան
Ախալքալաքցի պատգամավոր Սամվել Պետրոսյանը ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանում՝ կոչ անելով ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրել է apsny.ge-ն:
Պատգամավորը հայտարարել է, որ այդ դեպքերի ճանաչումն անհրաժեշտ է, որպեսզի ապագայում կանխվեն նման հանցագործությունները:
«Հարցը պատմական կարևորություն ունի: Մենք անկախ նրանից` ծագումով հայ ենք, թե այլ ազգի ներկայացուցիչ, Վրաստանի քաղաքացիներ ենք: Մենք մի երկրի զավակներ ենք և պետք է ապրենք խաղաղ և միասնական: Այդ պատճառով էլ կարևոր է, որ պատմական իրադարձությունները ճիշտ գնահատվեն: Ես հույս ունեմ, որ Հայաստանը և Թուրքիան ընդհանուր լեզու կգտնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Հենց դրա համար էլ կարևոր է պատմության ադեկվատ գնահատականը: Այն, ինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, մինչ օրս մեծ վերք է հայ ժողովրդի համար»,- նշել է պատգամավորը:
Նա կարծիք է հայտնել, որ կկարողանան ձևակերպել ընդհանուր դիրքորոշում պատմության այդ ծանրագույն շրջանի վերաբերյալ: Ցեղասպանության դատապարտումը կնպաստի ապագայում ժողովուրդներին նման հանցագործություններից զերծ պահելուն:
Պետրոսյանը կոչ է արել բոլոր ժողովրդավարական երկրներին, որտեղ դեռևս չի ճանաչվել այդ փաստը, ընդունել իրողությունը` ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին