«Կլոպի որոշման համար պարզապես ցավում եմ». Ռումենիգե
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն, անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալուն, նշել է, որ այդ իրադարձությունը զարմացրել է բոլորին:
«Վերջին օրերին խոսակցություններ կային այդ մասին, սակայն բոլորը զարմացան, երբ դա տեղի ունեցավ: Թե ով կփոխարինի Կլոպին, ոչինչ չգիտեմ: Պարզապես ցավում եմ», - Ռումենիգեի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Նշենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Կլոպի թիմը 33 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ