«Ժողովուրդ». ՕԵԿ-ական «դառնալը» նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների համար է հայհոյանք
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը երեկ փորձել է «գտնել» ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին այն անդամներին, որոնք, ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ցանկացել են անդամակցել այս կուսակցությանը: Սակայն նախկին ԲՀԿ-ականներն իրենց ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության վերաբերյալ հարցը ընկալեցին որպես վիրավորանք:
Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանը իր՝ ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին այսպիսի պատասխան տվեց. «Դուք ինձ տե՞նց գիտեք, ես Ձեզանից նեղանում եմ, որ Դուք ինձ նման հարց եք տալիս»: Այլ կերպ ասած՝ ՕԵԿ-ական «դառնալը» նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների համար է հայհոյանք:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ