«Հրապարակ». «Ա մոժետ բիծ պոսլե զավտրա, երբ Գալուստ Գրիգորիչի սիրտը կամի»
Հայկական Մամուլ
Հիասթափություն է սպասվում նրանց, ովքեր անհամբեր սպասում են պառլամենտում գլխավոր դատախազի տարեկան հաղորդմանը: Գրում է «Հրապարակ»-ը:
Բանն այն է, որ սա ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է. նա է որոշում, թե երբ պետք է դատախազը «հաղորդվի» պատգամավորների հետ, դիմակայի Զարուհի Փոստանջյանի «կտտանքներին», պատճառաբանի, թե ինչպես էին Հիմնադիր խորհրդարանի անդամները «պլասկագուպցիով եւ պոլի փետով» հեղափոխություն անում, «Ռուսաց թագավորին գրած» իր նամակն ինչու «լավ» չի կարողանում կարդալ «Նազու աղջիկը», և այլն: Ընդ որում, չի բացառվում, որ զեկույցը «լսվի» աշնանը: «Ա մոժետ բիծ պոսլե զավտրա, երբ Գալուստ Գրիգորիչի սիրտը կամի»,- ասացին նրա «աղբյուրները»:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ