Honda-ն և Daihatsu-ն գլխավորել են ավտոմոբիլների հուսալիության վարկանիշը
Այլ
Bentley-ն և Porsche-ն նվազ հուսալի ավտոմեքենաներն են ճանաչվել այն չորս տասնյակ մակնիշներից, որոնք ներառվել են Մեծ Բրիտանիայի Reliability Index ընկերության հետազոտության մեջ: Վարկանիշը գլխավորել են Honda-ն և Daihatsu-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընկերության կայքում հրապարակված հետազոտությունը կատարելիս հաշվի են առնվել նորոգման տարբեր տեսակների բոլոր գործոնները, համալրող մասերի գները և խափանումների հաճախականությունը: Ընդամենը վարկանիշում տեղ Է գտել 39 ավտոմոբիլ:
Առաջին տասնյակը, բացի նշված առաջատարներից, կազմել են Suzuki-ն, Toyota-ն, Chevrolet-ն, Mazda-ն, Ford-ը, Lexus-ը, Skoda-ն և Hyundai-ն:
Volvo-ն, BMW-ն, Mercedes-Benz-ը և Audi-ն զբաղեցրել են 26-րդ, 28-րդ, 32-րդ և 34-րդ հորիզոնականները: Վարկանիշի հետնամասում են հայտնվել Alfa Romeo-ն, Land Rover-ը, Porsche-ն և Bentley-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ