Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ զորամասերի հրամանատարների հավաքին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հավաքին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ելույթում Նախագահ Սահակյանը կարևորել է նման հավաքները և դրանց զուգահեռ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պաշտպանության բանակի և հայոց զինված ուժերի համար:
Երկրի ղեկավարի խոսքով' դրանք հնարավորություն են տալիս կատարելագործելու հրամանատարական կազմի տեսական և գործնական ունակություններն ու գիտելիքները, ծանոթանալու առաջատար փորձին և այն կիրառելու տեղերում, բարձրացնելու զորամասերի հրամանատարության պատրաստվածությունը, ինչպես նաև շտկելու եղած թերություններն ու բացթողումները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել բանակի հրամանատարությանը ռազմավարական և մարտավարական մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան