Ուրուգվայի սպորտի հայազգի նախարարը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին
Արտաքին Քաղաքական
Ուրուգվայի սպորտի և զբոսաշրջության նախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը հայտարարել է, որ մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Մոնտևիդեոյում կայանալիք բոլոր միջոցառումներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուրուգվայի սպորտի և նախարարության կայքը, Քեշիշյանը շեշտել է, որ թեպետ հայերի թիվն Ուրուգվայում այնքան էլ մեծ չէ, սակայն լատինամերիկյան այդ պետության համար ապրիլի 24-ը շարունակում է մնալ հիշատակի օր: Իր հայտարարության մեջ Քեշիշյանն ընդգծել է, որ երբ արևմտյան պետությունները ոչինչ չէին ձեռնարկում, Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Քեշիշյանը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները զարգանում ե ն մի քանի ուղղությամբ: Նախարարը նաև կարևորել է Մոնտևիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարանի բացման նախաձեռնությունը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին