Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի կարող խոչընդոտել ԵՄ-ի հետ համագործակցությանը. Արտակ Զաքարյան

Քաղաքական

Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Վիլնյուսից հետո դառնում է այն կարևոր հարթակը, որտեղ ամփոփվելու են նախորդ գագաթնաժողովից հետո Արևելյան գործընկերության երկրների համար սահմանված հետագա համագործակցության ուղիները և դրա տեսլականը: Այս մասին «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ցավոք, Արևելյան գործընկերությունը ներկայումս բարդ ժամանակներ է ապրում և հեշտ չի լինելու արդյունավետ և բազմակողմանի լուծումներ գտնել համագործակցությունը շարունակելու համար: Դրա համար լիովին հասկանալի է Եվրամիության անդամ երկրների, շահագրգիռ բոլոր կողմերի զգուշավոր մոտեցումն այս հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զաքարյանը:

Արևելյան գործընկերության երկրների համար տարբեր առաջարկներ են ստեղծվել և, հետևաբար, տարբերակված մոտեցումները դարձել են օբյեկտիվ անհրաժեշտություն: «Առավել հետաքրքրական է Հայաստանի մոտեցումը, որն այս երկու տարիների ընթացքում երևի ամենաքննարկվող հարցերից մեկն էր Եվրամիության շրջանակներում: Ես շատ ուրախ եմ, որ մեր գործընկեր բոլոր երկրներում մենք լիակատար ըմբռնում ունեցանք Հայաստանի քաղաքականությունն ամբողջովին ընկալալի դարձնելու հարցում»,- ասաց Զաքարյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր բազմաթիվ հանդիպումների և ելույթների ընթացքում հաստատել է Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: «Բազմիցս է նշվել, որ Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեծապես ունենք ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգ, և այս գործընթացը լինելու է շարունակական: Մենք թևախոխել ենք Հայաստան-Եվրամիություն երկխոսության նոր փուլ, որը մեկնարկել է նախորդ տարվա նոյեմբերին: Բոլոր հնարավոր քաղաքական հարթակներում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, որոնց հիմնական նպա տակն է բացահայտել, թե որ ոլորտներում է հնարավոր շարունակել համագործակցությունը՝ չհակասելով Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ստանձնած նոր պարտավորություններին: Սա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրամիության հետ որպես Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»,- նշեց Զաքարյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Եվրոպական Միության հետ հարաբերությունները զարգացնելու գործընթացին: Զաքարյանը շեշտեց, որ Հայաստանն իր օրակարգը զերծ է պահելու հակասություններից: «Ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգում առաջնային հարցերից մեկը Հայաստան-Եվրամիություն նոր իրավական հիմքի ձևավորումն է: Չնայած նրան, որ Եվրամիություն-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի հիմքով ակտիվ համագործակցություն է ընթանում քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրական և մշակույթի ոլորտներում, այնուհանդերձ, Եվրամիությունը և Հայաստանը միակարծիք են, որ կարևոր է վերանայել հարաբերությունների հիմքերը»,- ասաց պատգամավորը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ Ռիգայի գագաթնաժողովը կհղի ուղերձ առ այն, որ ԵՄ-ն հետաքրքրված է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ նոր հիմքերով համագործակցությունը ամրապնդելու և խորացնելու հարցում:

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ն այսուհետ պետք է հաշվի առնի Արևելյան գործընկերության բոլոր երկրների կենսական շահերը և առանձնահատկությունները, համագործակցության հարցում նրանց պատրաստակամությունն ու հնարավորությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված