«Ժողովուրդ». «Բացառված չէ, որ առաջիկա օրերին քաղբանտարկյալների թիվը աճի»
Հայկական Մամուլ
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հանրահավաքը` ի պաշտպանություն արդեն տասն օր շարունակ անազատության մեջ պահվող իրենց քաղբանտարկյալ ընկերների: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Այս հանրահավաքը, ի տարբերություն «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած մյուս բոլոր միջոցառումներից, ամենամարդաշատն էր` դրան մասնակցում էր մոտ հազար մարդ: Հանրահավաքից հետո մասնակիցները, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, երթ անցկացրին: Հանրահավաքում ելույթ ունեցած պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, թե եկել է գործելու ժամանակը, և ազատամարտիկներին կոչ արեց երկուշաբթի օրը, ժամը 14-ին միանալ իրենց՝ Ազատության հրապարակում կազմակերպվելիք հացադուլ-նստացույցին:
Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են՝ ապրիլի 23-ին և 24-ին պաշտոնական միջոցառումներին խանգարող բողոքի ակցիաների կազմակերպիչներին չեն հանդուրժելու, ուստի բացառված չէ, որ առաջիկա օրերին քաղբանտարկյալների թիվը աճի:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ