Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 20-ին
Հասարակություն
Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ստեղծվել է թաղման հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Հրազդան հոլդինգի ղեկավարներ, հայկական ֆուտբոլի անվանի վետերաններ: Ինչպես տեղեկացրին հանձնաժողովից' Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի՝ ապրիլի 20-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը տեղի կունենա երեքշաբթի՝ ապրիլի 21-ին՝ ժամը 13:00-14:00-ն, «Հրազդան» մարզադաշտում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, ընտանեկան գերեզմանատանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ