«Կարծում եմ` սա այս տարվա լավագույն խաղերիցս մեկն էր». Մխիթարյանը` «Պադերբորնի» դեմ խաղի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Պադերբորնի» նկատմամբ 3:0 հաշվով տոնած հաղթանակը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդիպմանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Կարծում եմ՝ սա այս տարվա իմ լավագույն խաղերից մեկն էր: Ամբողջ թիմը մեծ աշխատանք կատարեց և վաստակեց կարևոր երեք միավոր: Այսպես էլ պետք է շարունակենք: Հնարավոր է՝ մենք դեռ կարող ենք խաղալ Եվրոպայի լիգայում: Ամեն ինչ հնարավոր է: Երբեք չի կարելի ասել երբեք», - Մխիթարյանի խոսքը մեջբերում է դորտմուդյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ