Ուիթնի Հյուսթոնի դուստրը դուրս է եկել կոմայից
Այլ
Ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, դուրս է եկել կոմայից: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաստատում է նրա հայրը՝ երգիչ Բոբի Բրաունը: Ինչպես հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները, աղջկա մյուս հարազատները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկատվությունը:
«Բոբին արթնացել է: Նա նայում է ինձ»,- բեմից բացականչել է Բրաունը Դալասի արվարձանում (Տեխասի նահանգ) երաժիշտ Ֆրենկի Բևեռլիի համերգի ժամանակ, որին նա հրավիրված էր:
Բոբի Քրիտինա Բրաունն Ատլանտայի (Ջորջիայի նահանգ) հիվանդանոց է տեղափոխվել հունվարի 31-ին այն բանից հետո, երբ իր տան լոգարանում նրան գտել են անգիտակից վիճակում: Բժիշկներն աղջկան մտցրել են արհեստական կոմայի վիճակի մեջ, որպեսզի փորձեն պահպանել նրա կյանքը, և միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' Reuters


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ