Սեյրան Օհանյանն ընդունել է ռուսական 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատարին
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին: Շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին մաղթել է ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:
Նույն օրը գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին ընդունել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից