ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում 

Կնոջ անվան տակ ծանոթությունների կայքի միջոցով խաբել է բրիտանացուն և գումար կորզել

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում Մեծ Բրիտանիայի քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մ. Վ. Լիունը, դիմելով ՀՀ ոստիկանությանը, հայտնել է, որ 2011թ. սկզբին «Match.com» ծանոթությունների կայքի միջոցով ծանոթացել է ոմն Նաիրա Գյուրջինյանի հետ: Վերջինս, չարաշահելով Մ. Վ. Լիունի վստահությունը «Moneygram» դրամական համակարգի միջոցով հափշտակել է 1760 եվրո գումար:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է ոչ միայն տվյալ հափշակության մեխանիզմը, այլ նաեւ այն, որ այն իրականացրել է հանցավոր խումբ եւ որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մ. Վ. Լիունը նրանց միակ «զոհը» չէ:

Մասնավորապես՝ ըստ նախապատրաստված նյութերի՝ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Գ. Ավետիսյանը 2009թ. ամռանը նախնական համաձայնության է եկել ՌԴ Յոշկար Օլա քաղաքում բնակվող իր ազգականներ, ՌԴ քաղաքացիներ, եղբայրներ Վարդան եւ Վահրամն Պողոսյանների հետ՝ արտասահմանում բնակվող անծանոթ անձանց պարբերաբար փոխանցումներով կասկածելի ծագման գումարների ստացման, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական բնույթն ու ծագման աղբյուրը թաքցնելու եւ խեղաթյուրելու, մասնավորապես՝ դրանք մասամբ կոնվերտացնելու, ապա գումարի որոշակի մասը կնոջ եւ այլ անձանց անվամբ հանցակիցներին փոխանցելու, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ:

Գ. Ավետիսյանը կնոջ՝ Ն. Գյուրջինյանի անվամբ վերոհիշյալ դրամական միջոցներն ստանալու համար Վարդան Պողոսյանին է տվել նրա կենսորոշիչ տվյալները՝ կանխիկացված գումարի 10%-ը որպես մասնաբաժին ստանալու պայմանով:

Պողոսյան եղբայրների հանցակիցները Ն. Գյուրջինյանի անվան տակ «Match.com» ծանոթությունների կայքի միջոցով ծանոթացել են Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մ. Վ. Լիունի հետ եւ սիրային նամակագրական կապ հաստատել վերջինիս հետ: Արդյունքում՝ Մ. Վ. Լիունը ամուսնանալու նպատակով Մեծ Բրիտանիա այցելելու պատրվակով «Moneygram» դրամական համակարգի միջոցով Ն. Գյուլիջանյանին է փոխանցել 1760 եվրո գումար, որը հափշտակվել եւ վերը նկարագրված եղանակով օրինականացվել է:

Բացի այդ, պարզվել է նաեւ, որ Պողոսյան եղբայրների եւ նրանց հանցակիցների կատարած գործողությունների հետեւանքով տուժել են եւս 11 անձինք՝ եվրոպական 3 երկրներից:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների 2010թ. մայիսի 5-ից մինչեւ 2011թ. օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում Ն. Գյուլիջանյանի անվամբ «Moneygram» դրամական համակարգի միջոցով 37 դեպքով Հայաստանի մի շարք բանկեր են փոխանցվել ընդհանուր առմամբ 9 657 եվրո եւ 14 490 ԱՄՆ դոլար գումար:

Հիշյալ նախնական համաձայնության շրջանակներում ստացված գումարը կանխիկացնելուց հետո 10%-ը տնօրինվել է Գ. Ավետիսյանի կողմից, 7 212 ԱՄՆ դոլարը 14.05.2010թ. մինչեւ 2010թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ 8 դեպքով: «Զոլոտայա կորոնա» եւ «Կոնտակտ» արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով Ն. Գյուլիջանյանի անունից փոխանցվել է Վահրամ Պողոսյանին, իսկ տարբերություն կազմող մյուս գումարը՝ մինչեւ 2011թ. աշունն ընկած ժամանակահատվածը, մասամբ փոխարկվելով նաեւ ռուսական ռուբլու, նույն եղանակով Պողոսյան եղբայրներին է փոխանցվել Գ. Ավետիսյանի եւ վերջինիս մոր՝ Հ. Ավետիսյանի անունից, որի արդյունքում օրինականացվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Նախապատրաստված նյութերով ՀՀ գլխավոր դատախազության՝ ԱԱԾ մարմիններում քննվող քրեական գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գումար օրինականացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշված քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն' նախաքննություն կատարելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից
Ամենադիտված