Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան 

«Իմ մեջ ատելություն չեն դաստիարակել». Շառլ Ազնավուր

Հասարակություն

Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը ֆրանսիական մամուլի համար առիթ Է դարձել վերադառնալու այդ ողբերգական իրադարձությունների իմաստավորմանը: Այսօրվա «Փարիզիեն»-ը մի շարք հարցազրույցներ Է տպագրել ցեղասպանության զոհերի ժառանգների հետ: Նրանցից շատերը հարկադրաբար իսլամ ընդունելուց հետո շարունակում են ապրել Թուրքիայում: «Մոնդ»-ը «Հայկական մենության հարյուր տարին» խորագրի ներքո տպագրել Է Շառլ Ազնավուրի սրտառուչ հոդվածը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RFI-ին:

«Այո, դա ճիշտ Է՝ ես մահացած և չթաղված այդ ժողովրդի մասնիկն եմ»,- գրում ֆրանսիացի մեծ երգիչը:

Հոդվածն սկսվում Է թուրքական ժխտողականության արձանագրմամբ. «Երկար ժամանակ քամին ավազով Էր պատում և մոռացության մատնում այդ զանգվածային կոտորածը, և միայն 1980-ական թվականներին աշխարհի երկրներն աստիճանաբար սկսեցին մեկուկես միլիոն հայերի սպանությունը ճանաչել որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Այն մասին, թե ինչպես Է տեղի ունենում այդ ճանաչումը, երաժիշտը խոսում Է երաժշտական տերմիններով՝ mezza voce: Նա, ով բոլորից ավելի լավ Է տարբերում ձայների նրբերանգները (Time-ի և CNN-ի կողմից 1998 թվականին համատեղ անցկացված հարցման համաձայն Շառլ Ազնավուրը ճանաչվել Է 20-րդ դարի լավագույն Էստրադային կատարողը) բացատրում Է՝ ինչ Է նշանակում նման կիսաճանաչումը: Խոսքը նախևառաջ հալածանքների մասին Է, որոնք շարունակվում են: Շառլ Ազնավուրը վկայակոչում Է ոչ թե հարյուրամյա վաղեմության, այլ վերջին տարիների փաստեր: Դա նաև Թուրքիայի կողմից հրաժարվելն Է՝ վավեր ացնելու 2009 թվականին ստորագրված արձանագրությունները՝ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար, և այդ վավերացումը ղարաբաղյան խնդրով պայմանավորելը: Դա ջիհադականների հարձակումն Է Սիրիայի Քեսաբ հայկական բնակավայրի վրա՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, «որտեղ ամեն ինչ մատնանշում Է, որ այդ գործողությունները չԷին կարող տեղ գտնել առանց Անկարայի թույլտվության»: Դա նաև Դեր Զորի հուշահամալիրի ավերումն Է, որտեղ համակենտրոնացման ճամբարներում հազարավոր հայեր են զոհվել: 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին ոչնչացվել Է այսպես կոչված «Իսլամական պետության» իսլամիստների կողմից: Ազնավուրը խոսում Է նաև արևելյան քրիստոնյաների սպանության և եզդիների ողբերգության մասին: «Այս ամենը կապված Է հայերի ցեղասպանության հետ. անպատժելիությունը վատ օրինակ Է ծառայել»,-եզրակացնում Է Ազնավուրը:

Նշանավոր երաժիշտը վերադառնում Է իր մանկությանը և ծնողների պատմածներին, որոնց ընտանիքներին հաջողվել Է փախչել թուրքական բռնաճնշումներից և հաստատվել Ֆրանսիայում: «Իմ մեջ ատելություն չեն դաստիարակել,-ասում Է նա,-ես քեն չեմ պահում թուրք ժողովրդի նկատմամբ: Ես գիտեմ, որ մի օր նրանք կբացեն աչքերը և հաշիվ կպահանջեն իրենց կառավարիչներից խաբեության տարիների և սեփական պատմության չիմացության համար»: Մեջ բերելով Նազիմ Հիքմեթին՝ Ազնավուրը նկատում Է, որ այդ արթնացումը ոչ մի ընդհանուր բան չունի գլուխն ավազի մեջ խրելու ե ւ ինքնախարազանման հետ, այլ առերեսում Է սեփական պատմության հետ, որն ազատագրում Է:

Իր մասին մեծ շանսոնյեն համեստորեն նշում Է, թե ինքը չի հավակնում դասեր տալ որևԷ մեկին, և հարցը բնավ Էլ այն չԷ, որ Թուրքիային մատնանշվի նրա մեղքը: «Բայց մեռածներն անպաշտպան են, և նրանց հիշատակն ու արժանապատվությունը հարգելը ապրողների գործն Է, որպեսզի նրանց ողբերգության ժխտումը երկրորդ անգամ չսպանի նրանց», -գրում Է նա:

Ազնավուրը հիշում Է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մասին, երբ նրա ծնողների տանը հավաքվում Էին Միսաք Մանուշյանի խմբից Դիմադրության շարժման անդամները: Նա մեջբերում Է Մանուշյանի՝ կնոջը հասցեագրված վերջին նամակը, որը գրվել Է գնդակահարությունից առաջ: Նամակում Մանուշյանը գրում Է՝ «Ես մեռնում եմ՝ ատելություն չտածելով գերմանացի ժողովրդի նկատմամբ»:

Խոսելով մեր ժամանակների մասին՝ Ազնավուրը դառը խոսքեր Է ասում Թուրքիայի իշխանությունների հասցեին: «Հարյուր տարի անց արգանդը, որտեղից դուրս Է եկել անմաքուր գազանը, տակավին պտղաբեր Է»,-գրում Է նա՝ մեջբերելով Բրեխտին: 1915-ից մինչև 2015 թվականը քիչ բան Է փոխվել, ցավով նշում Է հեղինակը, և կշտամբանք ուղղում «խոշոր տերությունների հասցեին, որոնք սովորել են բարոյականությունը ենթարկել սեփական շահերին»: Նրանց վրա Է այն բանի պատասխանատվությունը, որ նմանօրինակ աղետները տեղի են ունենում նորից ու նորից, պնդում Է Ազնավուրը: «Զենքի վաճառականները մեր օրերում դարձել են ադրբեջանական նավթաբռնապետության լավագույն բարեկամները»:

«Բայց ես կցանկանայի ավարտել լավատեսական նոտայով»,-գրում Է Շառլ Ազնավուրը և հիշեցնում Հոլոքոստի մեմորիալի խնդրանքով անցկացված հարցման մասին: Դրա արդյունքների համաձայն՝ 18-ից մինչև 26 տարեկան թուրք երիտասարդների շուրջ 33 տոկոսը դրական Է վերաբերվում հայերի ցեղասպանության ճանաչմանը: Եվ դա այն տաբուի դեպքում, որը գոյություն ունի երկրում, նշում Է հեղինակը: «Ուրեմն՝ հույս կա, որ երբևիցե աշխարհի այդ տարածաշրջանը կնմանվի Ազնավուրի ընտանիքին, որում կան քրիստոնյաներ, հրեաներ ու մուսուլմաններ, և նրանցից յուրաքանչյուրիÕ ¶ ես նույն ուժով եմ սիրում»,-եզրափակում Է Ազնավուրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել
Ամենադիտված