Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը Հայաստանի մասին պատմող տեսանյութերի շարք է սկսել
Հասարակություն
Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունն ապրիլի 20-ից սկսել է հրապարակել Հայաստանի մասին տեսանյութերի շարք, որը ստացել է «Պատուհան դեպի Հայաստան» անվանումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեսանյութերում կներկայացվեն Հայաստանի տեսարժան վայրերը, պատմական թանգարանները, լեռները, հուշարձանները:
Ապրիլի 20-ին գործակալությունը պատրաստել ու հրապարակել է տեսանյութ մայրաքաղաք Երևանի մասին: Տեսանյութում նշվում է, որ Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը կարծես մեծ թանգարան լինի, որտեղ մարդիկ պատմություններ են պատմում հինավուրց քաղաքակրթության, քաղաքի մասին, որի արմատները պատմության խորքում է:
Տեսանյութի մեջ ներկայացվել է «Մայր Հայաստան» հուշարձանը, որը բարձրությունից հսկում է մայրաքաղաքը՝ հավերժացնելով հայ ժողովրդի պայքարը և հայ հերոս կնոջ կերպարը, ով չի վարանել զենք վերցնել: Այնուհետև ներկայացվում են հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, ապա՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանները, ով քաղաքը վարդագույնով է պատել:
Ապա անդրադարձ է կատարվում Արարատ լեռանն՝ այն համարելով հայ ժողովրդի պատմական և ազգային խորհրդանիշը՝ չնայած այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում:
Նաև նշվում է, որ Հայաստանում հնարավոր չէ չայցելել Էջմիածին, որտեղ գտնվում են աշխարհի հնագույն եկեղեցիները՝ կառուցված 4-րդ դարում, երբ Հայաստանում ընդունվել է քրիստոնեությունը:
Վերջում ներկայացվում է Հանրապետության հրապարակը՝ քաղաքի բաբախող սիրտը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ