ՀԱԿ խմբակցության 3 պատգամավորներ անտեսել են Զուրաբյանի հայտարարությունը
Քաղաքական
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը և Լյուդմիլա Սարգսյանը մասնակցել են արտահերթ նիստին և կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությանը:
Նախորդ նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար չեն համարում նման հայտարարության ընդունումը, և ՀԱԿ խմբակցությունը քվարկությանը չի մասնակցելու:
Չնայած Զուրաբյանի այդ հայտարարությանը՝ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը և Լյուդմիլա Սարգսյանը մասնակցել են արտահերթ նիստին և կողմ են քվեարկել հայտարարությանը:
Ազգային ժողովը քիչ առաջ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությունը: Դրան կողմ քվեարկեցին արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցված բոլոր 113 պատգամավորները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ