«Հրապարակ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տարբեր տեսակի ապօրինություններ են բացահայտվել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթին ՀՀ ֆինանսների նախարարության իր աղբյուրը տեղեկացնում է, որ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2010-2014թթ. գործունեության ստուգման արդյունքում բացահայտվել են կոմբինատի նախկին ղեկավարության ենթակայության տակ գտնվող օֆշորային ընկերությունների հաշիվներին խոշոր ծավալի ապօրինի փոխանցումներ: Կոմբինատի հարկային ստուգման ընթացքում հաստատվել են չարաշահումների արդյունքում պետբյուջեին պակաս վճարված հարկերի փաստեր:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ գործող օրենսդրության խախտումները լայնածավալ բնույթ են կրել, և խախտումները գրանցվել են ոչ միայն հարկային մասով, այլև՝ աշխատանքային, շրջակա միջավայրի, անվտանգության պահպանման օրենսդրության հետ կապված:
Ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, ֆինանսների նախարարությունը հաստատակամ է՝ հետամուտ լինելու բացահայտված փաստերը մինչև վերջ ուսումնասիրելու և դրա հետևանքով բյուջե չվճարված հարկերն ապահովելու նպատակով:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ