Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Քաղաքական
Ավստրիայի դաշնային խորհրդարանը րոպեներ առաջ ընդունեց համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի Ազգային խորհրդի բոլոր 6 խմբերը դատապարտել են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանություները՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն»: Բանաձևում նշվում է, որ Ավստրո-Հունգարական միապետությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցը լինելով' պատասխանատվության իր բաժինն է կրում հայ ժողովրդի ողբերգության համար:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին