Թոմաս Տուխելը «Բորուսիա» կբերի «Մայնցի» 4 ֆուտբոլիստի
Սպորտ
Հաջորդ մրցաշրջանից Դորտմունդի «Բորուսիան» գլխավորող Թոմաս Տուխելը մտադիր է դորտմունդյան թիմի բերել «Մայնցի» 4 ֆուտբոլիստների. տեղեկացնում է Bild-ը:
41- ամյա մասնագետի տրանսֆերային նպատակն է դարձել դարպասապահ Լորիս Կարիուսը, ինչպես նաև պաշտպան Պակ Ջու Հոն, կիսապաշտպան Յոհաննես Գայսը և հարձակվող Սինձի Օկաձակին:
Մարզչին, սակայն, կարող են խանգարել ֆուտբոլիստների տրանսֆերային բարձր արժեքները: Խաղացողները «Մայնցի» հետ երկարաժամկետ գործող պայմանագրեր ունեն:
Ամենահավանական տարբերակը 21-ամյա Կարիուսի ձեռքբերումն է, ում համար մարզիչը դորտմունդյան թիմի հիմնական կազմում տեղ կարող է տրամադրել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ