Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հասունացել է և կարող է լուծում ստանալ. Լավրով
Արտաքին Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հասունացել է, և լուծման հնարավորություններ կան: Նման հայտարարություն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Sputnik, Эхо Москвы և Говорит Москва ռադիոկայաններին տված հարցազրույցում:
«Ռուսաստանն արել է և շարունակում է անել ավելին, քան այլ մեկը, այդ շատ բարդ, բայց իրականում լուծման ենթակա հարցը հանգուցալուծելու համար»,- ասել է նա:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի հետ:
«Պարբերաբար շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Մեր նախագահը նույնպես շարունակում է քննարկել այդ թեման Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ իր շփումների ընթացքում: Առաջ շարժվելու համար փոխադարձաբար ընդունելի հիմք գտնելու հնարավորությունն առկա է, և ակնկալում են, որ ապագայում սպասվող շփումները, այդ թվում նաև՝ Երևանում, այդ հարցում առաջ շարժվելու հնարավորություն կտան: Իմ կարծիքով՝ այն արդեն գերհասունացել է»,- ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին