Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու մարդատար «Գազելը». կա 9 վիրավոր. Shamshyan.com (լուսանկարներ)
Լուսանկարներ
Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 35 OP 483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները: Օպերատիվ են գործել նաև 1-03 շտապ օգնության բրիգադները, ովքեր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ:
«Գազել»-ը սպասարկում է թիվ 43 երթուղին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում





















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)