Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան 

«Իսրայելն առաջին երկիրը պետք է լիներ, որ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը». Յաիր Աուրոն

Հասարակություն

Հայոց ցեղասպանությունը միայն հայերի և թուրքերի հարցը չէ, այն մարդկության խնդիրն է, և ժխտելով Հայոց ցեղասպանությունը՝ մարդկությունը հիմք է ստեղծում ցեղասպանությունների շարունակման համար: Տեսակետը իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպա նության հանցագործության» ֆորումի ժամանակ մինչ ելույթ ունենալը Աուրոնը շնորհակալություն հայտնեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոյին, որ խոսելով իր ժողովրդի ցեղասպանության մասին՝ չմոռացավ հայերի մասին: «Կուզեի, որ իմ երկիրն էլ ունենար այն նույն համարձակությունը, ինչ դուք, որ խոսելով ձեր ցեղասպանության մասին՝ չեք մոռանում նաև հայերի ցեղասպանության մասին»,- ասաց նա: Աուրոնը շեշտում է, որ հայ ժողովուրդը կրկնակի զոհ է. նախ ցեղասպանության, ապա նաև ժխտողականության: Նա շեշտում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է նաև Թուրքիային, քանի որ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիան չի կարող դառնալ ժողովրդավար:

«Պետք է գտնել ճանապարհ միավորվելու, ճանաչման, նաև Հայաստանի և Ղարաբաղի վերապրման, միավորման համար: Ձեր պայքարը դեռ ավարտված չէ: Երբ նայում ենք Հայաստանին, տեսնում Ղարաբաղը՝ հասկանում են, որ ձեր պայքարը դեռ ավարտված չէ»,- ասաց Աուրոնը:

Խոսելով միջազգային հանրության դիրքորոշման մասին, Աուրոնը շեշտում է, որ համաշխարհային հանրությունը պետք է ինքն իրեն հարց տա. «Ի՞նչ է նշանակում, որ 100 տարի անց ընդամենը քսանչորս պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե Օբաման երկու օր հետո հայտարարի, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սա պետք է լինի ոչ թե պետության, այլ քաղաքական առաջնորդի կողմից հայտարարություն, որը պետք է լինի հստակ: Գերմանիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Գերմանիան առաջիններից է, որ պետք է ճանաչեր: Իրենք էլ են ունեցել նմանատիպ դեպք: Եթե Բու նդեսթագը բարդ քննարկումներից հետո ինչ-որ խոսք է ասում, դա դեռ ճանաչում չէ»,- ասաց Աուրոնը՝ հավելելով, որ Գերմանիան կրելով բարոյական պատասխանատվություն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես հրեաների Հոլոքոստը:

Ցեղասպանագետը շեշտում է, որ ցեղասպանությունների հարցում երրորդ կողմ գոյություն չունի. կա ոճրագործ և կա զոհ: «Եվ եթե դուք զոհի կողմից չեք, եթե դուք ուրանում եք ցեղասպանությունը նշանակում է՝ դուք ոճրագործի կողմից եք: Դուք պետք է որոշում կայացնեք, թե որ կողմն եք անցնում»,- ասաց նա:

Ւսրայելցի ցեղասպանագետը շեշտում է, որ իր համար Հայոց ցեղասպանությունն առաջին հերթին ոչ թե քաղաքական կամ իրավական հարց է, այլ՝ բարոյական:

«Մենք պետք է Հայոց ցեղասպանությանն անդրադառնանք, որովհետև մենք մարդ արարած ենք: Ես հրեա եմ և չեմ կարող խուսափել այն փաստից, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, մինչդեռ պետք է լիներ առաջին պետությունը: Կուզենայի ասել մի բան, որ ինձնից պահանջեց տարիներ: Երբ մենք ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը, ժխտում ենք մեր զոհերի հիշատակը: Ցեղասպանության ժառանգությունն ինձ համար մարդ արարածի կյանքի սրբությունն է: Մարդու կյանքի անձեռնմխելիությունն է: Եթե չենք հասկանում այս պարզ դասերը, որը սովորեցնում է ցեղասպանությունը, ապա կարող ենք ասել «երբեք», «ոչ», բայց դա կկրկնվի նորից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել
Ամենադիտված