Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան 

Թող Աստված օրհնի արդարության ճանապարհները, որպեսզի ոչ մի ժողովուրդ այլևս չապրի ցեղասպանության ողբերգությունը. Գարեգին Բ-ի ելույթը` Հսկման արարողությանը (լուսանկարներ)

Հասարակություն

Ապրիլի 22-ի երեկոյան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հսկում, որով սկսվեցին Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասմանն առնչվող արարողությունները:

Հսկման արարողությանը մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հոգևոր պետեր ու պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հսկման խորհրդավոր ծիսակարգն սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեց Գիշերային ժամերգությունը: Մայր Աթոռի սարկավագաց դասի կողմից երգվեցին Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի հեղինակած «Յիշեսցուք ի գիշերի» և «Առաւօտ Լուսոյ» աղոթական երգերը, քաղվեցին սաղմոսներ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի կողմից կարդացվեցին աղոթքներ:

Հավարտ գիշերապաշտոնի, կատարվեց նաև Հայոց Ցեղասպանության նահատակների մասունքների պահարանի' մասունքարանի օրհնության կարգը: Սրբոց մասունքների պահարանը սաղմոսների երգակցությամբ լվացվեց ջրով և գինով, ապա օրհնվեց:

Արարողության վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը մասնավորաբար ասաց. «Այսօր համախմբվել ենք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում' պաշտամունք մատուցելու մեր Տիրոջը, Հսկման արարողության միջոցով հիշելու Հայոց Ցեղասպանության ընթացքին նահատակված հայորդիներին: Մխիթարված ենք, որ այս պահին մեզ աղոթակից են այստեղ ներկա մեր Քույր Եկեղեցիների պետերն ու ներկայացուցիչները, էկումենիկ կազմակերպությունների ղեկավարներն ու պատվիրակները:

Տիրոջ կամքով վաղը' ապրիլի 23-ին, այս սուրբ տաճարի հովանու ներքո հայոց առաջին քրիստոնյա արքայի' Ս. Տրդատի անունը կրող խորանի առջև, պիտի կատարենք սրբադասման արարողությունը Ցեղասպանության նահատակների' հայցելով սուրբ վկաների բարեխոսությունը ազգային և հոգևոր մեր կյանքի զորացման ու առաջընթացի համար:

Նահատակության ոգին քրիստոնեական մեր կյանքի սնուցող աղբյուրն է, որ առատորեն ոռոգել է Քրիստոսասեր ժողովուրդների հավատքի անդաստանները: Պատմության ընթացքին Եկեղեցուն կենսունակություն է պարգևել մարտիրոսների հեղած արյունը: Քրիստոնյա մեծագույն նահատակներից Ս. Իգնատիրոս Անտիոքացի Հայրապետի խոսքով' «Ոչ կիզիչ հուրը, ոչ ջուրը չեն կարողացել մարել քրիստոնյաների սերն առ Աստված»: Խիզախ ու արիասիրտ քրիստոնյաների համար մեծ բարիք է այս աշխարհում Աստծո հետ մայր մտնելը և Նրա հետ հառնելը:

Հայաստան աշխարհում ևս նորածիլ քրիստոնեական կյանքը սնուցվեց Քրիստոսի Ս. Ավետարանի լույսը տարածող մեր առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների ու նորադարձ մարտիրոսների ու հավատի հերոսների արյամբ: Մեր ժողովուրդը պատմության ողջ ընթացքում հաճախ պատարագվեց նահատակության խորանի վրա' դառնալով աստվածապաշտության սքանչելի օրինակ: Ցեղասպանության տարիներին ևս մեր զավակների կրած նահատակության ու չարչարանքի պատմությունները որքան ցավ ու տրտմություն են պատճառում, նույնքան և ավելի հավատքի մեջ ամրանալու և խիզախելու նոր խթան դառնում ամենքիս համար, ինչպես պարագան էր առաջին դարերի քրիստոնյաների, որոնց համար, ըստ Պողոս առաքյալի խոսքի. «Կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը'շահ» (Փիլ. Ա 21):

Նույն հոգին մենք այսօր տեսնում ենք աշխարհի տարբեր կողմերում, մասնավորաբար Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյա հավատացյալներն իրենց կյանքով շարունակում են վկայել Քրիստոսանվեր իրենց հավատքը: Մենք հիանում ենք այն քաջությամբ և տոկունությամբ, որ դրսևորում են մեր քրիստոնյա եղբայրները զրկանքների ու չարչարանքների մեջ: Նահատակության այս պատկերները միաժամանակ ընդգծում են անհրաժեշտությունը Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ջանքերի բազմապատկման' հանուն առավել ապահով ու անվտանգ աշխարհ կերտելու, քանզի մեր Տերը «խռովության Աստված չէ, այլ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33): Մեր ժողովուրդը և մեր Եկեղեցին, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր մշտապես արտահայտել է իր նվիրվածությունը Քրիստոսի Սուրբ ընտանիքի` Եկեղեցու այս սրբազան առաքելությանը:

Մեր մաղթանքն ու աղոթքն է, որ Հաղթանակած Եկեղեցուն միացած բոլոր նահատակները և նրանց հետ նաև Հայոց Ցեղասպանության մարտիրոսները բարեխոս լինեն Տիրոջ առաջ աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման համար: Մենք հավատում ենք, որ Ցեղասպանության նահատակներն այսօր ևս շարունակում են ապրել: Նրանց սխրանքը և ոգեշնչող ներկայությունը մշտապես ուղեկից են եղել մեր ժողովրդին Ցեղասպանությանը հաջորդած բոլոր տարիներին:

Թող Աստված օրհնի արդարության և ազգերի միջև եղբայրության ճանապարհները, որպեսզի ոչ մի ժողովուրդ այլևս չապրի ցեղասպանության ողբերգությունը: Աղոթք և օրհնություն Ցեղասպանության անմեղ բոլոր զոհերի հիշատակին:

Տիրոջ սերը և խաղաղությունը թող լինեն ամենքիս հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել
Ամենադիտված